Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞նց կարելի է նման սպառնալից արկածախնդրության դիմել

Ո՞նց կարելի է նման սպառնալից արկածախնդրության դիմել
16.01.2025 | 10:20

Նոր քեռի գտնելու՝ հնից փախչելու բերկրանքն անսահման է քաղաքականապես ինֆանտիլ ազգի մոտ. նա այդպես էլ դուրս չեկավ իր մանկական կիսատաբատից:

Ախր ո՞նց կարելի է նման սպառնալից արկածախնդրության դիմել, երբ դու, փաստորեն, մերժում ես քո տարածաշրջանային բարեկամի մեկնած ձեռքը և վազում ես օվկիանոսի այն կողմ՝ իբր դաշնակից գտնելու երազանքով։ Այն դեպքում, որ այդ նոր քեռին քո հարևանի թշնամին է։ Նա տարածաշրջանային բոլոր երկրների թշնամին է այս պահին։ Ու դու, իմանալով, թե այդ ուժը հենց երեկ ի՛նչ խայտառակությամբ է դուրս եկել Իրաքից, Աֆղանստանից, գնացել նրա պոչն ես բռնել։

Մեր Նախախնամությունն այս ամենը տեսնում է և ատամները կրճտացնում․ «Բա քաղաքականապես տհաս ու մանկամիտ էս ժողովրդին խնայել պե՞տք է...»:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ